Մի քանի օր երեկոյան սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակի տեսություն

Չնայած տեղումների հավանականությանը, Երևանում և մարզերից մի քանիսում իրավիճակը դեռևս հրդեհավտանգ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ուշադրությո՛ւն. մինչև հուլիսի 11-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև հուլիսի 9-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մի քանի օր երեկոյան սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վարակաբանը բացատրել է՝ ինչու են փոխվել կորոնավիրուսի ախտանշանները