Ամրացնում է իմունիտետը. սննդաբանը խոսել է մոռացվող բույսի հատկությունների մասին

Մասնագետը նշել է, որ այս բույսը վիտամին C-ի պարունակությամբ մի քանի անգամ գերազանցում է կիտրոնին ու սպանախին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Սննդաբան Աննա Կորոլը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Թրթնջուկը ամենաօգտակար բույսերից մեկն է, որը բազմաթիվ վիտամիններ ու օրգանիզմին անհրաժեշտ նյութեր է պարունակում:

Ո՞ր ոգելից խմիչքն է քիչ վնաս հասցնում օրգանիզմին

Մասնագետը հիշեցրել է, որ ասկորբինաթթուն օգնում է ամրապնդել իմունիտետն ու նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Թրթնջուկի ընդամենը 100 գրամը պարունակում է վիտամին C-ի օրական նորմայի ավելի քան 50%-ը: Այս ցուցանիշով թրթնջուկը զգալիորեն գերազանցում է նույնիսկ կիտրոնին ու սպանախին:

Բացի այդ, թրթնջուկը հարուստ է բետա-կարոտինով, որը մաշկի ու աչքերի վիճակի «պատասխանատուն» է և արտահայտված հակաօքսիդիչ հատկություններ ունի:

Բժիշկը պատմել է, թե ինչի պատճառով կարող է ցերեկը քնկոտություն առաջանալ

Սննդաբանը նշել է, որ այդ բույսը B խմբի վիտամինների պարունակությամբ առաջատարների թվում է։ Այդ վիտամինները օգտակար են հիշողության և ուշադրության բարելավման, նյարդային համակարգի նորմալ աշխատանքի, ինչպես նաև բերանի խոռոչն ու աղիների լորձաթաղանթն առողջ պահելու համար:

Թրթնջուկի մեջ կա նաև վիտամին K ու կալցիում, որոնք օգնում են ամրապնդել արյան անոթների պատերն ու նոսրացնել արյունը։ Հենց այդ պատճառով էլ հաճախ թրթնջուկ է օգտագործվում լնդերի արնահոսություն ժամանակ։

Թրթնջուկի հյութն օգնում է բարելավել երիկամների վիճակն ու վերացնել այտուցները։ Թրթնջուկը օգտակար է նաև լյարդի ու լեղապարկի հիվանդություն ունեցող մարդկանց համար, քանի որ դրա բաղադրիչները բարելավում են լեղիի շրջանառությունը:

Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը

Այս բույսից պատրաստվող ամենահայտնի ուտեստը թրթնջուկով ապուրն է, որը կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում: Սովորաբար այդ ապուրը պատրաստվում է առանց մսի, բայց ցանկության դեպքում կարելի է եփել ցանկացած մսի արգանակով։ Դրա մեջ պետք է լինի կարտոֆիլ, գազար, ձու, թրթնջուկ, սոխ, սամիթ համեմունքներ ըստ նախասիրության։ Թրթնջուկով ապուրը բարձրացնում է հեմոգլոբինը, օրգանիզմը հագեցնում վիտամիններով, կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը և բարելավում լյարդի աշխատանքը։

Սիրում եմ քեզ աղի չափ, կամ սննդակարգ «հայկական ձևով»

Դրա հետ մեկտեղ մասնագետը զգուշացրել է, որ չպետք է մոռանալ հակացուցումների մասին։ Օրինակ՝ թրթնջուկային թթուն կարող է միզապարկի ու երիկամների քարեր առաջացնել։ Թրթնջուկը պետք է ամբողջությամբ բացառվի սննդակարգից նաև միզաքարային հիվանդության, օստեոպորոզի, խոցային հիվանդության ու գաստրիտի սրացման դեպքում:

Կարելի՞ է սուրճ խմել ամառվա շոգին. պարզաբանում է բժիշկը