Ալիևն Ադրբեջանը բաժանել է տնտեսական շրջանների․ «հաշվել» է նաև Ստեփանակերտը

Քաշաթաղի շրջանի ու Շահումյանի շրջանի մի մասի տարածքները մտել են այսպես կոչված արևելազանգեզուրյան տնտեսական շրջան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի -Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկիրը տնտեսական շրջանների բաժանելու մասին։ Դրանց կազմում են նաև Արցախի այն տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ:

Ինչո՞ւ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցան Ադրբեջանին. Արտակ Բեգլարյանն իր վարկածն է ասում

Ադրբեջանի նոր բաժանումը, ըստ Ազերթաջի, կապված է «նշված տարածքների հավասար զարգացման ապահովման հետ՝ դրանց հարուստ տնտեսական ներուժի, բնական ռեսուրսների և զբոսաշրջային լայն հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ»:

Նշենք, որ ընդամենը 14 շրջան է լինելու։

Մասնավորապես՝ այսպես կոչված Ղարաբաղյան տնտեսական շրջան են մտել Աղդամի (Ակնա), Շուշիի, Ֆիզուլիի (Հադրութի), Թարթառի, Խոջավենդի (Մարտունու), Խոջալուի (Իվանյան), Աղջաբեդի և Բարդինի շրջանները և նույնիսկ Ստեփանակերտ քաղաքը։

Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել

Այսպես կոչված արևելազանգեզուրյան շրջան են մտել Ջաբրայիլի (ԼՂՀ–ի Հադրութի շրջան), Քելբաջարի (Շահումյանի շրջանի մի մասը), Կուբաթլուի, Լաչինի և Զանգելանի շրջանները (Քաշաթաղի շրջան)։

Բաքվի և Երևանի միջև խաղաղության վերականգնման հարցում Ալիևը հույսեր է կապում Վաշինգտոնի հետ