ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է հուլիսի 6-ին` ժամը 13։26-ին։
Լիճք գյուղի մոտակա ջրվեժից ջրափրկարարները դուրս են բերել 30–ամյա քաղաքացու դին
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 2000 հակ անասնակեր։
Դանակով զինված հարձակվել է 90-ամյա կնոջ վրա, պոկել է ականջօղերն ու կախազարդը և փախել