Նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել. Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզում ոռոգման համակարգը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այսուհետ Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. Տավուշի մարզպետարանը վստահեցնում է, որ նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել։

Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել

Facebook–ում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում են եղել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքները:

«Նախկինում արդեն իսկ Հովնանյան հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը կառավարության կողմից նախագծման փուլում է, և հեռու չէ այն ժամանակը, երբ լավ ջրամատակարարում կապահովվի»,–ասել է Ղալումյանը։

Մասնավորապես կիրականացվի ձախ ճյուղի՝ R2 գծի վերանորոգում, Բերդ 1,2 պոմպակայանների հարակից ջրային ավազանների մաքրում, խորքային պոմպերի տեղադրում։

Հիշեցնենք, որ Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը դեռ մարտին Sputnik Արմենիային ասել էր, որ այս տարի ամենամեծ ծրագրերը նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Նա նշել էր, որ օգտագործվում է մեր գյուղատնտեսական հողերի շատ փոքր մասը, ոռոգվում` այդ հողերի չնչին մասը՝ ընդամենը 4500 հա:

Հապաղելու ժամանակ չկա. Փաշինյանը ոռոգման ջրի հարցով խորհրդակցություն է հրավիրել

Չոբանյանը հայտնել էր, որ 2021թ-ին ոռոգման համակարգերի վերականգնման առումով աննախադեպ ծրագրեր կիրականացվեն, որոնք վերաբերում են նաև Ադրբեջանի սահմանին, ամենացածրադիր գոտում գտնվող մեր ջրամբարների ջրերի օգտագործմանը։

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը