Քերոբյանը մանրամասներ է հայտնել ռուսաստանյան այցից

Վահան Քերոբյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Նա մասնակցում է «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորության հարցը քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Քերոբյանը` մանրամասներ հայտնելով ռուսաստանյան այցի մասին։

Քերոբյանը մանրամասներ է հայտնել ռուսաստանյան այցից

Նա հայտնել է, որ ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել են մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։

Ինչ պետք է անի կառավարությունը արտագաղթը կանխելու համար. Քերոբյանը` ընտրությունների մասին

«Քննարկման ընթացքում անդրադարձել ենք 2020թ․-ին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը»,–գրել է Քերոբյանը։

Բացի այդ, երկու երկրների նախարարները քննարկել են Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները։

Հիշեցնենք, որ Քերոբյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Նա մասնակցում է «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։