Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է, որ հուլիսի 6-10-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Հայն ու վրացին․ դուբլ 2»․ Աչի Պուրցելաձեն ու Գագիկ Եզակյանը նոր երգ են ձայնագրել

Հանրապետության տարածքում` հուլիսի 6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հուլիսի 6-ին, 10-ին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում հուլիսի 6–ի գիշերը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։

Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է. լեգենդար դիրիժոր Մուտի