Ան-26 ինքնաթիռի կործանման վայրից կադրեր են հրապարակվել. տեսանյութ

Ան-26 ինքնաթիռը կործանվել է Կամչատկայում։ Օդանավը բախվել է օդանավակայանից ոչ հեռու գտնվող ժայռին։
Sputnik

Ան-26-ի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ հուլիսի 6-ի առավոտյան։ Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա չվերթ իրականացնող օդանավում եղել է 28 մարդ՝ անձնակազմի վեց անդամ և 22 ուղևոր, այդ թվում՝ երկու անչափահաս և Պալանայի ղեկավար Օլգա Մոխիրյովան: Նախնական տվյալով՝ բոլորը մահացել են։

Քննչական կոմիտեն վթարի մի քանի վարկած է ուսումնասիրում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուական սխալ։

Կամչատկայի իշխանությունները ենթադրում են, որ օդանավը կործանվել է վայրէջք կատարելուց առաջ երկրորդ շրջանը կատարելիս։ «Կամչատկայի ավիացիոն ձեռնարկություն» ընկերության փոխտնօրեն Սերգեյ Գորբն ասել է, որ ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը կարող էր լինել ուժգին կողային քամին: