Մահացել է իտալացի դերասանուհի ու երգչուհի Ռաֆայելա Կառան

Ռաֆայելա Կառան մեծ ճանաչում ստացավ 1970-80-ական թթ. A far l`amore comincia tu երգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Երկարատև հիվանդությունից հետո մահացել է իտալացի դերասանուհի, երգչուհի ու հաղորդավար Ռաֆայելա Կառան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Corriere della Sera պարբերականին։ Նա 78 տարեկան էր։

Մահացել է հայտնի դերասան ու ռեժիսոր Վլադիմիր Մենշովը

Կառայի խորեոգրաֆ ու նախկին ընկեր Սերջո Յապինոն հայտնել է, որ չնայած դերասանուհին երեխաներ չուներ, սակայն օգնում էր մոտ 150 հազար անչափահասների, որոնց մասին հոգ էր տանում հեռավար որդեգրման ծրագրով։

Ռաֆայելա Կառան մեծ ճանաչում ստացավ 1970-80-ական թթ., նրա ամենահանրաճանաչ երգն էր A far l`amore comincia tu, որը հայտնվել էր բազմաթիվ երկրների հիթ-շքերթներում։