Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Գյումրի ավտոմայրուղին

Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում այս տարի 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի -Sputnik. Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։

Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել

Հիշեցնենք, որ մարզի մի քանի գյուղերի բնակիչներ հունիսի 29-ին նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո. նրանք խոստացել էին խնդրին շուտափույթ լուծում տալ։

Հավելենք, որ խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ: Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում այս տարի 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։