Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամների հետ գործընկերային հարաբերությունների լավ օրինակ է. Պեսկով

Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են և կայունացնող են տարածաշրջանի համար, վստահ է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները լավ օրինակ են, որ անգամ ՆԱՏՕ-ի անդամների հետ կարելի է և պետք է գործընկերային հարաբերություններ կառուցել, ասել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։

Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին

«Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է հանդիսանում, բայց միաժամանակ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այնուամենայնիվ լավ օրինակ են, որ անգամ ՆԱՏՕ-ի անդամների հետ, ի դեմս Թուրքիայի, կարելի է և պետք է գործընկերային հարաբերություններ կառուցել»,-ասել է Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման տաղավարում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ժամանակ։

Պեսկովը նշել է, որ դա նաև վկայում է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, չնայած կարգապահությանը, որը գոյություն ունի այդ դաշինքում, «որը կառուցված է շատ պարզ ուղղահայացի վրա, որի գագաթին Ամերիկայի Միացյալ Նահանգներն են», կարող են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու պատասխանատու դիրք զբաղեցնել տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով:

Այդ համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և այդ հարաբերություններն ավելի շուտ կայունացնող են տարածաշրջանի համար, ավելացրել է Պեսկովը։

Տեր–Պետրոսյանից Փաշինյան. Թուրքիայի պլանի ֆոնին ՀՀ–ում աճում է ռուսական ռազմակայանի դերը