Ավելի քան 50 տուն է հեղեղվել Ղրիմի հարավ-արևմուտքում՝ Բախչիսարայի շրջանում, ընթանում են այդ տների բնակիչների տարհանման աշխատանքները, հայտնել է ՌԴ ԱԻՆ Ղրիմի գլխավոր վարչության ղեկավար Արկադի Օժիգինը։
Ղրիմում հուլիսի 4-ի և 5-ի համար փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։ Թերակղզու արևմտյան, հարավային, արևելյան և կենտրոնական շրջաններում ուժեղ անձրևներ են սպասվում (30-50 միլիմետր)։ Հնարավոր են սելավային հոսքեր։
Օժիգինի խոսքով՝ իրավիճակը վերահսկվում է։ «Ուժերի խմբավորումն ավելացվում է։ Նախատեսված կլինի գիշերային հերթապահություն Բելբեկ գետի հունի երկայնքով գտնվող բնակավայրերի տարածքում»,-ընդգծել է նա։
Ղրիմի Հանրապետության ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովն իր հերթին հայտնել Է հեղեղման շրջանում պատնեշի կառուցման մասին:
«Այս պահին ամենաբարդ իրավիճակը Բախչիսարայի շրջանում է։ Սոկոլինոյե գյուղի մոտ փոքր սելավ է անցել։ Փրկարարները ամբարտակ են կառուցում։ Մեկ տուն տարհանվել է»,-լրագրողներին ասել է Կրյուչկովը։
Երևանից հնարավոր կլինի մեկնել Ղրիմ և վերադառնալ
Հզոր ցիկլոնը Ղրիմ է հասել հունիսի 17-ին՝ հանգեցնելով Կերչի հեղեղմանը։ Շրջանի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել։ Հաջորդ օրը հորդառատ անձրևները հասել են Յալթա, ինչի հետևանքով գետերը դուրս են եկել հունից, հեղեղվել են փողոցներն ու տները։ Տարերքը վնաս է հասցրել նաև Թեոդոսիային, Ղրիմի Լենինյան և Կիրովյան շրջաններին։