«Մաքսիմը գիտակցության չի եկել». երգչուհու ներկայացուցիչը հերքել է նրա խոստովանահորը

Ավելի քան երկու շաբաթ է՝ Մաքսիմին արհեստական շնչառության սարք է միացված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովան) գիտակցության չի եկել, նրա վիճակը կայուն ծանր է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:

Տասից մեկն է ողջ մնում. երգչուհի Մաքսիմի վիճակը ծայրահեղ ծա՞նր է

Ավելի վաղ Լուկան` Մաքսիմի խոստովանահայրը, հերքել էր լուրերը, թե երգչուհին անգիտակից վիճակում է։

«Ոչ, Մարինան կայուն ծանր վիճակում է»,–հայտնել է երգչուհու ներկայացուցիչը։

Նշենք, որ ավելի քան 2 շաբաթ է` Մաքսիմին արհեստական շնչառության սարք է միացված։ Նրա կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։

Հիշեցնենք, որ երգչուհուն հոսպիտալացնելու մասին հայտնի էր դարձել հունիսի 16-ին։ Սոցցանցերի իր էջերում նա պատմել է, որ դեռ հունիսի 11-ին իրեն վատ է զգացել, սակայն COVID-19-ի թեստը բացասական է եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բժիշկները ստիպված են եղել նրան գցել արհեստական կոմայի մեջ։