Լիճքում 30-ամյա երիտասարդ է խեղդվել. նրան օգնության հասածներին էլ է օգնություն պահանջվել

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա ջրվեժում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ՝ Եղվարդի սպանությունից

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Պարզվել է, որ Գ․ Փ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ջրից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։