ԱՄԷ–ն համարվել է կորանավիրուսի դեմ ամենաշատ պատվաստումներն իրականացրած երկիրը

Չնայած ԱՄԷ-ում պատվաստման այդքան բարձր մակարդակին՝ որոշ երկրներ խորհուրդ չեն տալիս այցելել այնտեղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Կորանավիրուսի դեմ ամենաշատ պատվաստումներն իրականացվել են Արաբական Միացյալ Էմիրություններում. տեղեկությունը հայտնում է Bloomberg-ը։

Կարևորը՝ արագ․ Մոսկվայում պատվաստում են աշխատանքային միգրանտներին

ԱՄԷ–ի բնակչության 72.1 տոկոսն արդեն իսկ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ 15.5 մլն դեղաչափ պատվաստանյութ է կիրառվել։

Ուշագրավ է այն հանգմանքը, որ ԱՄՆ–ն նախորդ շաբաթ իր քաղաքացիներին նախազգուշացնում էր խուսափել ԱՄԷ այցերից` կորոնավիրուսի տարածման «բարձր մակարդակի հետևանքով»։ Միաժամանակ, Սաուդյան Արաբիան նույնպես իր բնակիչներին արգելում էր մեկնել ԱՄԷ։

Նշենք, որ Հայաստանում պատվաստումային տեմպերից այնքան էլ գոհ չեն. հունիսի 30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեռ 80 000 մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Ալերգիկ հիվանդություններ ունեցողները ե՞րբ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ