«Ի՜նչ համով բալիկ է»․ Յանա Եգորյանը հրապարակել է 2 ամսական որդու լուսանկարը

Գեղեցկացած Յանան լուսանկարում շատ երջանիկ է, իսկ որդին մայրիկի գրկում իրեն գոհ ու վստահ է զգում: Մարզուհու երկրպագուները հաճոյախոսություններ են շռայլել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել արևոտ Սոչիից որդու՝ Լուկասի հետ:

Նա հայտնել է, որ հուլիսի 3-ին փոքրիկը դառնում է երկու ամսական։

«Մաղթում ենք բոլորին լինել երջանիկ ու առողջ` ինչպես մենք ենք»,- լուսանկարի նկարագրությունում գրել է մարզուհին։

Լուսանկարում գեղեցկացած Յանան շատ երջանիկ է, իսկ տղան կարծես թե գոհ է ու իրեն վստահ է զգում մայրիկի գրկում։

««Ի՜նչ համով երեխա է», «Թող Լուկասը մեծանա, երջանիկ տղա լինի և ուրախացնի ձեզ», «Շնորհավորում եմ, իսկական արև է»»,–
մեկնաբանություններում մայրիկին և տղային ուղղված բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել մարզուհու երկրպագուները։

Յանա Եգորյանը ծնվել է 1993թ. դեկտեմբերի 20–ին Թբիլիսիում՝ Մարինա Եգորյանի և Կարապետ Ալավերդյանի ընտանիքում։ Վերջինս հայ հայտնի դերասան և օպերային երգիչ Հենրիկ Ալավերդյանի որդին է:

Յանա Եգորյանն անկեղծորեն խոսել է անձնական կյանքի և ծննդավայրի մասին

Մինչև վեց տարեկանը Յանան ապրել է Երևանում, որից հետո մոր հետ տեղափոխվել է մերձմոսկովյան Խիմկի քաղաք։ Այնտեղ 10 տարեկանում աղջիկը սկսել է սուսերամարտով զբաղվել։

Եգորյանը Ռիո դե Ժանեյրոյում 2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ է նվաճել սուսերամարտի անհատական և թիմային մրցումներում: Մարզուհու նվաճումների շարքում են աշխարհի առաջնությունների երկու ոսկե մեդալներ, ինչպես նաև վեց հաղթանակ Եվրոպայի առաջնություններում:

2018-ի հունվարին նա դարձավ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձը նախագահական ընտրություններում:

«Կովկասի գերուհին» կամ սուսերամարտիկ Եգորյանը հանգիստն անցկացնում է Հայաստանում