Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը

Հայաստանն ու Չինաստանը բազմիցս հայտարարել են համագործակցությունն ընդլայնելու իրենց պատրաստակամության մասին։ Այս թեման հիմա էլ արդիական է Երևանի համար։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է` ինչպես էին խորհրդային տարիներին հայերը բացահայտում Չինաստանը։
Sputnik

Եթե անկեղծ լինենք, մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», ու ամենևին էլ ոչ ամերիկյան ջինսերից, որոնք ավելի ուշ են հայտնվել։ «Մենք» ասելով` նկատի ունեմ հայերի այն սերունդը, որը խորհրդային ողջ ժողովրդի հետ մեկտեղ հանկարծ խանութներում բոլոր գույների և չափերի տաբատների, ռետինե սպորտային կոշիկների (ժամանակակից սպորտային կոշիկների «պապիկները»), ինչպես նաև արհեստական մորթիով բաճկոնների կույտեր տեսավ։ Կյանքը ավելի լավ ու ուրախ դարձավ։

Ամբողջ երկրով հնչում էր Միխայիլ Վերշինինի խոսքերի հիման վրա գրված «Ստալինն ու Մաոն լսում են մեզ» Վանո Մուրադելիի երգը։ Դա դեռ տաբատներից, սպորտային կոշիկներից ու բաճկոններից առաջ էր, լսում էինք 1949–ին, երբ երկիրը նշում էր Ստալինի 70-ամյակը, Մոսկվա էր ժամանել Մաո Ցզեդունը։

Ակնաբույժ Ֆյոդորովի կանոնները, կամ ինչ պետք է իմանան հայերը

Այն փաստը, որ անշեղորեն միլիարդի հասնող ժողովուրդը քայլում է մեզ հետ միասին, ամրապնդում էր վստահությունը, որ այդ ուժին չես խեղդի, չես սպանի։ Քաղաքականությունից հեռու մարդկանց մտքերում պարզ ու հասարակ պատկեր էր ծնվում. ամերիկյան ագրեսորները հարձակվում են Խորհրդային Միության վրա, բայց տեսնելով իրենց առջև խորհրդային բանակը, որի կողքին անթիվ չինական զինվորներ կան, թողնում են զենքն ու խուճապահար փախչում։

Ու մեկ էլ` «Պողպատե զինվորը»` խորհրդային էկրանին բարձրացած չինական առաջին ֆիլմերից մեկը։ Ինչպես այն ժամանակ գրում էին թերթերը, «զինվոր, որը մարտի է գնում ոչ թե աչքերը փակ, ոչ թե մթագնած ուղեղով, առանց ցանկության, այլ զինվոր, որն իր ժողովրդի, իր հարազատ հողի պաշտպանն է։ Նա համոզված է այն գործի ճշմարտացիության մեջ, որի համար պայքարում է` չխնայելով սեփական կյանքը»։ Ճիշտ և ճիշտ 40-ականների վերջին խորհրդային բեսթսելլերից մեկի` «Բեռլինի անկումի» սերժանտ Ալեքսեյ Իվանովի նման։

Ինչևէ, Հայաստանում մեծ արագությամբ էին բացահայտում Չինաստանը, գլխավորապես ժողովրդական սպառման ապրանքների միջոցով, իսկ դա, ինչպես պարզվեց, ամենաճիշտ և կարճ ճանապարհն էր դեպի մարդկանց սրտերը։

Քիչ էր մնում գրեի` մեզնից ո՞վ չի հիշում չինական սրբիչները, թերմոսները... Բայց ո՞վ կարող է դրանք հիշել, բացի չինական գնդակներով պինգ–պոնգ խաղացող ավագ սերնդի հայերից կամ վիշապների պատկերներով, անգլերեն Made in China գրված մետաքսե խալաթներ հագած ու չինական հովհարներով իրենց հով արած կանանցից։

Բացի այդ չինական թեյերը, բուժող քսուքները, լապտերները, սրտային վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Միքայելյանի կողմից աշխատելու հրավիրված իսկական չինացիների ասեղնաբուժությունը և այլն։ Նաև «տուշոնկան» Չինաստանից, որը Սևանի սիգի հետ մեկտեղ սոված 90-ականներին կերակրում էր մարդկանց։

Մի ասա «ցտեսություն», որ հետո չասես «ներիր». ՀՀ–ից հեռանալու ցանկություն ունեցողների համար

«Չինաստանը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել  Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնելու համար։ Հայաստանը Չինաստանի համար ավանդաբար բարեկամական երկիր է», – վերջերս հայտարարեց ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առիթով ուղղված շնորհավորական հեռագրում։

ՉԺՀ առաջնորդն ընդգծեց, որ Պեկինն ու Երևանը միասին պայքարել են կորոնավիրուսի դեմ, և դա նոր խթան է դարձել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման համար։

Վեճ Հայաստանի սահմանին. ինչպես Վլադիմիր Մովսիսյանը պատանդ դարձավ դեռ խորհրդային տարիներին

...Երևանում հայտնված առաջին չինացիներին տեսել ենք մենք` Մռավյանի անվան դպրոցի այն ժամանակվա աշակերտներս... 50-ականներին աղջիկների ու տղաների ուսուցումն առանձին էր կազմակերպված, դպրոցները հավասար հեռավորության վրա էին գտնվում Երևանյան կրկեսից, որտեղ ժամանակ առ ժամանակ հանդես էին գալիս Չինաստանի կրկեսի դերասանները։

Հայաստան հյուրախաղերի ժամանելով` արտիստները հաճախ բերում էին նաև իրենց երեխաներին, և եթե նրանք դպրոցականներ էին, ուսումնական գործընթացն ընդհատել անթույլատրելի էր` դա պարտադիր պայման էր ոչ միայն ԽՍՀՄ–ում, այլև ՉԺՀ–ում։ Որպես կանոն, չինացի տղաները քիչ թե շատ խոսում էին ռուսերեն, բայց նույնիսկ եթե չէին էլ խոսում, ո՞ր մի հայ ուսուցչի ձեռքը կբարձրանար չինացի տղային անբավարար նշանակել։ Չգիտեմ ինչպես իրենց երկրում, բայց Երևանում չինացի բոլոր երեխաները բացարձակ գերազանցիկ ու երախտապարտ աշակերտներ էին դառնում։

Աճպարարություն էր սա այնքանով, որ մեր հասակակից չինացիների մեծ մասը երեկոյան հանդես էր գալիս նաև կրկեսի բեմում (մեծամասամբ որպես աճպարար և ակրոբատ) և ժամանակ առ ժամանակ մեզ` այդ թվում ուսուցիչներին, տոմսեր էին բաժանում։

Մելքոնյանին գործից հանեցին սառնարանի պատճառով, կամ կոռուպցիոն տարիների ժամանակագրություն

Ժամանակավոր համադասարանցիների հետ հարաբերությունները համարձակորեն կարելի էր եղբայրական անվանել. չինացիները սիրում էին ուշադրության կենտրոնում լինել, իսկ մենք հաճույքով էինք շփվում նրանց հետ։

Այդպես էլ ապրում էինք, մինչև կրկեսը մարում էր լույսերը։ Այնուհետև ամբողջ դասարանով նոր ընկերներին ճանապարհում էինք տուն, հասցեներով փոխանակվում, հրաժեշտի երեկոյին հրավիրվում էին նաև Մայակովսկու անվան դպրոցում սովորող չինացի աշակերտուհիները։ Սկզբում նամակներ էինք գրում իրար, հետո սկզբնական եռանդը մարեց, բայց հաճելի հուշերը մինչ օրս պահպանվում են։