Ինչ կարող է անել մարդու հետ COVID-19–ին միացած «սև բորբոսը». պարզաբանում է վիրուսաբանը

Գամալեայի անվան ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անատոլի Ալտշտեյնը նշում է, որ նախքան կորոնավիրուսը գենային–ինժեներական պատվաստանյութերը վախենում էին կիրառել, իսկ այսօր արդեն առանց դրա անհնար է։
Sputnik

Որքա՞ն մարդ է պետք պատվաստել, որպեսզի համավարակը սկսի նահանջել, ինչո՞ւ է անհրաժեշտ պատվաստումը և ե՞րբ կհաջողվի հաղթել վիրուսին։ Sputnik–ի այս հարցերին պատասխանել է Գամալեայի անվան ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անատոլի Ալտշտեյնը։

Պատվաստվածների և չպատվաստվածների հակադրության մասին

«Անկասկած, իմ կարծիքով, ճշմարտությունը նրանց կողմն է, ովքեր պնդում են, որ պատվաստվել պետք է։ Դա չի նշանակում, որ պետք է պատվաստվի բնակչության 100%–ը։ Չէ՞ որ շատերին այն հակացուցված է` 12 տարեկանից ցածր երեխաներին, ծանր հիվանդներին։ Բայց բնակչության 60-65%–ը, կամ գուցե նաև 70%–ը կարող են պատվաստվել։ Եվ պետք է պատվաստվեն», – կարծում է Ալտշտեյնը։

Նուբար Աֆեյանը միլիարդատեր Է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության շնորհիվ

Վիրուսաբան պրոֆեսորն ասում է, որ կրկնակի պատվաստումը ևս որևէ արտառոց բան չէ. դա անհրաժեշտ է իմունիտետն ուժեղացնելու համար։ Անատոլի Ալտշտեյնը բացատրում է, որ ի սկզբանե խոսք չի գնացել այն մասին, որ ցանկալի է կրկին պատվաստվել արդեն կես տարի անց, քանի որ այդ ժամանակ վիրուսը մուտացիայի չէր ենթարկվում նման ագրեսիվ ձևով։

Նա խոստովանում է, որ «դելտա» անունը ստացած COVID-19–ի հնդկական մանրէահիմքը «պատվաստանյութերի նկատմամբ պակաս զգայուն է և այդ վիրուսի վրա առավել ազդելու, նրա տարածումը ճնշելու համար պետք է բարձրացնել իմունիտետը։ Այդ նպատակով էլ անհրաժեշտ է կրկին պատվաստվել»։

Նորմալ կյանքի վերադառնալու մասին

 «Մարդկության պատմության մեջ նման սարսափելի համավարակներ քիչ չեն եղել. ծաղիկ, ժանտախտ, խոլերա, սակայն այն ժամանակ մենք պատվաստանյութեր չենք ունեցել։ Եվ միայն 1796 թվականից հետո պատվաստանյութ հայտնվեց բնական ծաղիկ հիվանդության դեմ։ Այդ պատվաստանյութը կիրառում էին XIX-XX դարերում։ Եվ ի վերջո աշխատանքն այնպես կազմակերպեցին, որ ամբողջությամբ վերացրին բնական ծաղիկը։ Այնպես որ, աշխարհում այլևս ոչ մի տեղ այդ վիրուսը գոյություն չունի, այն անհնար է առանձնացնել որևէ տեղից», – պատմել է Անատոլի Ալտշտեյնը։

Ալերգիկ հիվանդություններ ունեցողները ե՞րբ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Նա նշում է, որ 1980 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնիսկ 50 հազար դոլարի պարգևավճար էր խոստացել այն բժիշկին, որը կգտնի ծաղիկ հիվանդությունը։ Եվ այդ գումարն այդպես էլ օդում մնաց։

«Վերջին սարսափելի համավարակն աշխարհով անցավ 1918-1919 թվականներին։ Դա «իսպանկա» գրիպն էր։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ զոհվեցին։ Այդ ժամանակ պատվաստանյութեր չկային, և վիրուսի հարուցիչը չառանձնացվեց։ Երկու տարվա ընթացքում այդ համավարակը մոլեգնում էր և աստիճանաբար վերացավ։ Ինչ վերաբերում է COVID-19–ի համավարակին, կարծում եմ` այն նույնպես 1-2 տարի անց կվերանա։ Սակայն այսօր հնարավորություն կա կիրառելու ջանքեր, որոնք նախկինում մարդկությանը հասանելի չէին։ Դա գենային–ինժեներական պատվաստանյութերն են, որոնք առաջին անգամ նման ընդարձակ ձևով շրջանառության մեջ դրվեցին», – ասում է վիրուսաբանը։

Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին

Այդ պատվաստանյութերի նկատմամբ, պարզաբանում է նա, աշխատել են սկսած 1980–ականներից, «դրանք դժվար էր գործնականի վերածել, քանի որ պատվաստանյութերի հետ կապված գործը բավական կոնսերվատիվ է»։ Պատվաստանյութի մի տեսակի փոխարեն մեկ այլ տեսակ տալը շատ դժվար է։

«Եվ ահա առաջին անգամ հնարավորություններ բացվեցին գենային ինժեներների առջև, և նրանք կարողացան բավական արդյունավետ պատվաստանյութեր ստեղծել, որոնք այսօր մեզ օգնում են այս համաճարակի դեմ պայքարում։ Փորձնական մոտեցումներ եղել են 80-90 թվականներին, որոշակի բաներ արվում էին փոքր մասշտաբներով։ Եվ առաջին անգամ մենք կարողացանք աշխատել, գենային–ինժեներական պատվաստանյութ կիրառել, երբ Աֆրիկայում սկսվեց էբոլայի տենդը։ Հենց այդ պատվաստանյութերը մեծ արդյունավետություն ցույց տվեցին»,– հիշում է Ալտշտեյնը։

Նոր փորձա՞նք

Հնդկաստանից, որտեղից էլ եկել է COVID-19–ի նոր ակտիվ շտամը, հաղորդումներ են ստացվում մեկ այլ վարակի` «սև բորբոսի» տարածման մասին։ Արդյո՞ք արժե վախենալ, որ հիվանդությունը նաև այլ երկրներ կներթափանցի։

Կարևորը՝ արագ․ Մոսկվայում պատվաստում են աշխատանքային միգրանտներին

«Սև բորբոսը» սունկ է, որը պակաս պաթոգեն է, և մարդիկ շատ հազվադեպ են հիվանդանում։ Սակայն երբ մարդիկ վարակված են կորոնավիրուսով, վարակներն ավելի հաճախ են լինում։ Դա սնկային հիվանդություն է։ Այն իսկապես շատ ծանր է, իսկ կորոնավիրուսին միանալով` կարող է մարդուն սպանել», – պատմում է գիտնականը։

Բայց միևնույն ժամանակ Անատոլի Ալտշտեյնը նշում է, որ Ռուսաստանի և մերձակա երկրների համար այդ հիվանդությունը գրեթե վտանգավոր չէ, քանի որ նրա տարածման օջախը Հնդկաստանն է, և այդ երկրի սահմաններից դուրս «սև բորբոսը» դեռ դուրս չի եկել։ Բացի այդ, դա այն սնկային հիվանդությունը չէ, որի դեմ բժշկությունն անզոր է։

«Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ նվազեցնում է «սև բորբոսով» վարակվելու հավանականությունը և փաստորեն կարող է փրկել մարդկանց մահից։

«Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ