Ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա, բայց անձրև էլ կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը Երևանում ու մի քանի մարզում դեռ պահպանվելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Մինչև հուլիսի 7-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով նաև կանխատեսումներն առաջիկա օրերի համար։ 

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, հուլիսի 6-7-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչև վաղը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-7-ի ցերեկը նույնքան կնվազի։

Ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա, բայց անձրև էլ կգա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում այսօր, հուլիսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդերևութաբանության պատմության մեջ ամենատաքը. Սուրենյանը խոսեց հունիսի մասին