Այս տոնը բելառուս ժողովրդի հերոսության խորհրդանիշն է․Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

«Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ, հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության վառ օրինակ»,- նշված է շնորհավորական ուղերձում։

Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ուղենիշ ծառայել երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար։

Փաշինյանն ընդգծել է՝ խոսքը թե երկկողմ ձևաչափով, թե միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության մասին է:

Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը

Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։

Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին երկրի Անկախության օրվա առիթով այսօր շնորհավորել էրր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։