ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար»,-ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը