Արոնյանը հաղթում է Goldmoney Asian Rapid-ի եզրափակիչի առաջին օրվա արդյունքներով

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում անցկացվել է շրջանաձև ընտրություն, որից հետո ութ լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային օնլայն մրցաշարում հաղթել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևին առաջին խաղակեսում։

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին Goldmoney Asian-ի կիսաեզրափակչում

Հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ և երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի՝ հաղթանակ տանելով նվազագույն 2,5:1,5 հաշվով: Վաղն Արոնյանն ու Արտեմևը ևս չորս պարտիա կխաղան։

Կիսաեզրափակիչում Արոնյանը վստահ հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ (1,5:2,5, 3:1, 2:0)։

Քառորդ եզրափակիչում հայ շախմատիստը թայ-բրեյքում հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Էրիգայսի Արջունին: Արոնյանը դուրս եկավ փլեյ-օֆ՝ գրավելով առաջին տեղը շրջանաձև ընտրական փուլում։

Լևոն Արոնյանը «Goldmoney Asian Rapid» առցանց մրցաշարի առաջատարն է

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջինում անցկացվում է շրջանաձև ընտրություն, որից հետո ութ լավագույնները որոշում են հաղթողին նոկաուտ համակարգով:

Նոկաուտի յուրաքանչյուր փուլում խաղում են 4-ական ռապիդ, թայ-բրեյք, 2 բլից պարտիաներ, անհրաժեշտության դեպքում՝ «արմագեդոն»:

Մրցանակային ֆոնդը 100․000 դոլար է։

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դարձավ Champions Chess Tour-ի այս մրցափուլի առաջատարը