ԵՄ-ն ՀՀ–ին 1,5 մլրդ եվրո կհատկացնի 5 ծրագրի իրականացման համար. ներառված է նաև Սյունիքը

Բրյուսելում ներկայացվել է փաստաթուղթ, որում ընդգրկված են նախաձեռնությունները, որոնք Եվրահանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» մասնակից երկրներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Եվրոպական միությունը Հայաստանին 1,5 մլրդ եվրո կհատկացնի առաջիկա հինգ տարում մի շարք ծրագրերի, այդ թվում Սյունիքի մարզի զարգացման համար: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը։

Շատ բան անհասկանալի է. Լավրովը՝ Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի մասին

«Հուլիսի 2-ին Բրյուսելում ներկայացվել է փաստաթուղթ, որում ընդգրկված են նախաձեռնությունները, որոնք Եվրահանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» մասնակից երկրներում: Հայաստանին առաջիկա հինգ տարում ավելի քան 1,5 մլրդ եվրո կտրամադրվի առանցքային 5 ծրագրերի իրականացման համար, ներառյալ Սյունիքի մարզի զարգացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ միջոցները կուղղվեն 30 հազար փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը։ Նպատակը կայուն, նորարարական, մրցունակ տնտեսության ստեղծումն է, սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը, Հյուսիս-hարավ ավտոմայրուղու շինարարությանն աջակցելը, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և տեխնոլոգիաների ներդրումների ավելացումը, Հայաստանի հարավային շրջանների կայունության բարձրացումը։

Եվրամիությունը մեզ հետ համագործակցության կանաչ լույս է վառել. ՀԵԿ փոխնախագահ

Ծրագրերից մեկն էլ վերաբերում է «Կանաչ Երևանին»։ Ներդրումներ կարվեն էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանն ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ:

Եվրամիությունը ողջունում է Փաշինյանի առաջարկը միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ