Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում Ֆրանսիայի ակտիվ ներգրավման անհրաժեշտության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

Ի թիվս այլ հարցերի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին:

ՌԴ փոխարտգործնախարարն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Արցախի ու Անդրկովկասի թեման

Վլադիմիր Պուտինը համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված  եռակողմ համաձայնագրերի իրականացման ներկա վիճակը:

Նա նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:

Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես՝ Ֆրանսիայի ակտիվ ներգրավման անհրաժեշտության վրա:

Խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը. Ռուբինյան

Պուտինն ու Մակրոնը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համակարգելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ:

Երկու նախագահները քննարկել են նաև ՌԴ-ի ու Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, ԵՄ-ի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը, ինչպես նաև Ուկրաինայի ու Սիրիայի խնդիրները: