ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև հուլիսի 6-ը, Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հուլիսի 2-3-ը, 6-ին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-6-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +35-ից +37-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +21-ից +23։
Աշխարհը տաքանում է. նախարարը չի բացառում, որ Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն ոռոգման համար