Երա՞շտ է սպասվում. Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել

Հնարավոր երաշտի հետևանքները մեղմելու համար ստեղծվող հանձնաժողովը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու  վերաբերյալ որոշում է ստորագրել, նշված է վարչապետի պաշտոնական կայքում։ 

Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. Նիկոլ Փաշինյան

«Ստեղծել հանձնաժողով ՝ Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով»,-նշված է որոշման մեջ։

Ի դեպ, որոշման հավելվածից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը հայտնել էր, որ Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։

Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել