Ինչպես են Դավթաշենում ապամոնտաժում ապօրինի կառույցները. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը նմանատիպ աշխատանքներ է կատարում բոլոր վարչական շրջաններում։
Sputnik

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում հուլիսի 1–ին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, որը նաև այդ մասին վկայող տեսանյութ է հրապարակել։

Կրիմինալ խմբավորումներ են գործում. քաղաքապետը՝ Երևանում ապօրինի շինարարության մասին

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ տեխնիկայի գործադրմամբ քանդում քարե շինությունները։

Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քազաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Ապօրինի շինությունների հարցն առկա է նաև Երևանի մյուս վարչական շրջաններում։ Հատկապես վերջին օրերին Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում։

Երևանյան կրիմինալը. ապամոնտաժվել են ապօրինի կրպակներ, Աջափնյակի ղեկավարը հրաժարական է տվել