35–ամյա տղամարդը պայթուցիչով նռնակը ձեռքին շրջել է Ճամբարակում. ոստիկանության տեսանյութը

Բուժհաստատությունում պարզվել է, որ կասկածելի վարքով տղամարդը գտնվում է ոչ սթափ վիճակում։
Sputnik

Հունիսի 29–ի լույս 30-ի գիշերը Ճամբարակի բաժնի համայնքային ոստիկանները բերման են ենթարկել Ճամբարակի բնակիչ, 35-ամյա մի քաղաքացու, որի ձեռքին պայթուցիչով նռնակ է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մալիշկա գյուղում նռնակի օգնությամբ փորձել են սպանել 61–ամյա տղամարդու

Նշվում է, որ ոստիկանները տղամարդուն նկատել են Ճամբարակի Սեպտեմբերի 21-ի փողոցում`շրջիկ ծառայություն կատարելիս։ Տղամարդը կասկածելի վարք է ցուցաբերել։

«Ոստիկաններն անմիջապես մոտեցել ու տեսել են, որ տղամարդու ձեռքին պայթուցիչով նռնակ կա։ Առանց հապաղելու նրա ձեռքից խլել են նռնակը՝ կանխելով հնարավոր հետևանքները։ Տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Բուժհաստատությունում պարզվել է, որ տղամարդը գտնվում է ոչ սթափ վիճակում։

Տղամարդուն նռնակով սպանելու փորձ է կատարել համագյուղացին, որը նախապես ծրագրել է ամեն ինչ

Ոստիկանությունից հայտնում են, որ պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակը բաժնից ուղարկվել է Գեղարքունիքի մարզային վարչություն՝ փորձաքննության։

Դեպքի հանգամանքները, այդ թվում նռնակը ձեռք բերելու ճանապարհը, քննությամբ պարզվում են։

Պայթյուն Վեդիի քաղաքապետարանում. տղամարդը նռնակ է նետել. պայթեցվել է ՔԿԱԳ-ն