Ոչ թե 3.2, այլ 6 տոկոս. կառավարությունը վերանայում է տնտեսական աճի ցուցանիշը

Совещание по макроэкономическим и налогово-бюджетным программам во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном (19 мая 2021). Еревaн
ՀՀ ՊԵԿ տվյալներով` 2021թ–ի առաջին 6 ամիսներին հավաքագրվել է 750.2 մլրդ դրամի հարկային եկամուտ` նախատեսված 683 մլրդ դրամի փոխարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը վերանայում է 2021թ–ին ՀՀ պետական բյուջեով նախատեսված տնտեսական աճի ցուցանիշը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Левон Йолян
Պետական բյուջեով նախատեսված 109 միջոցառում չի իրականացվել. ՀՊ նախագահ

«Ինչպես գիտեք` 2021թ–ի համար բյուջեի նախագծով նախատեսվում էր 3.2 տոկոս տնտեսական աճ։ Բայց գոհունակությամբ պիտի նշեմ, որ հընթացս տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև, և հիմա 2021թ–ի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը հատկապես կարևորեց անցած կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշի գերակատարման փաստը։

Ինչպես կառավարության նիստում զեկուցեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ 2021թ–ի առաջին 6 ամիսներին հավաքագրվել է 750.2 մլրդ դրամի հարկային եկամուտ` բյուջեով նախատեսված 683 մլրդ դրամի փոխարեն։

Վարակն ու պատերազմը անկառավարելի իրավիճակ չառաջացրին. ԱԺ–ն քննարկեց բյուջեի կատարողականը