Թագուհի Թովմասյանը «իդիոտկայի» համար դատի է տվել Լենա Նազարյանին

Թագուհի Թովմասյանը ՀՀ քաղաքացիական դատարան ներկայացրած հայցով պահանջում է Լենա Նազարյանին պարտավորեցնել փոխհատուցել իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու դիմաց և հրապարակային ներողություն խնդրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի- Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր, «Իմ քայլից» հեռացած Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին։

«Ներողություն չեմ խնդրելու, թող ինքը խնդրի». Նազարյանը` Թովմասյանին «իդիոտկա» ասելու մասին

Թագուհի Թովմասյանը ՀՀ քաղաքացիական դատարան ներկայացրած հայցով պհանջում է Լենա Նազարյանին պարտավորեցնել` փոխհատուցել իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու դիմաց և հրապարակային ներողություն խնդրել։

Թե որքան գումար է պահանջել Թովմասյանը դատական տեղեկատվական համակարգում հրապարակված նյութում չի նշվում։
Նշվում է միայն, որ հայցը ստացվել է հունիսի 30-ին ու մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին։

Դատավարության օրը դեռ նշանակված չէ։

«Մենք էլ ենք մարդ». Լենա Նազարյանը` Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» անվանելու մասին

Հիշեցնենք` միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 3-ին։ Այդ օրվա ԱԺ նիստը վարող Լենա Նազարյանը մոռացել էր անջատել խոսափողը և լսվեց, թե նա ինչպես «իդիոտկա» անվանեց իշխանությանը քննադատող Թագուհի Թովմասյանին։

Դրանից հետո պատգամավորը պահանջեց, որ Նազարյանը հրապարակավ ներողություն խնդրի։

Ավելի ուշ Լենա Նազարյանը խորհրդարանի միջանցքում լրագրողներին հայտնել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել։

Նշենք, որ Թովմասյանի ելույթը վերաբերում էր Աբովյանի դիահերձարանում սանիտարական նորմերին հակասող պայմաններում պահվող զոհված զինվորականների աճյունների մասին բացահայտումներին։

«Չհամարձակվեք մեզ ցուցում տալ` երբ գանք նիստին, ինչ անենք». լեզվակռիվ ԱԺ–ում