57 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Յուրի Դոխոյանը: Լուրը հայտնում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան:
«Հուլիսի 1-ին Մոսկվայում, ծանր հիվանդությունից հետո, մահացել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Յուրի Ռաֆայելովիչ Դոխոյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գրոսմայստերը ծնվել էր 1964 թվականին, երկար տարիներ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մարզիչն էր:
2006-2011 թվականներին աշխատել է որպես Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, որը, նրա ղեկավարությամբ, 2010 թվականին հաղթող է ճանաչվել Խանտի-Մանսիյսկում անցկացվող շախմատի օլիմպիադայում:
2011-2015 թվականներին Յուրի Դոխոյանը գլխավորում էր Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականը. Ստամբուլում կայացած 2012 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայում հավաքականը գրավեց երկրորդ տեղը:
2015 թվականից Դոխոյանն աշխատել է ռուս առաջատար շախմատիստների, մասնավորապես Սերգեյ Կարյակինի հետ, որը 2015-ին դարձել է Աշխարհի գավաթակիր, իսկ 2016-ին դարձել է հավակնորդների մրցաշարի հաղթող:
Արոնյանը դուրս է եկել Champions Chess Tour-ի կիսաեզրափակիչ և կխաղա աշխարհի չեմպիոնի հետ