Ինչո՞ւ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցան Ադրբեջանին. Արտակ Բեգլարյանն իր վարկածն է ասում

Հադրութի շրջանի այդ գյուղերն անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը կարծիքով`  Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը եռակողմ հայտարարությունից հետո  Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել երկու տարբերակներից մեկով:

«Ես անձամբ դրա հետ կապված շատ հարցեր ունեմ և որոշ դեպքերում դրանց պատասխանները չունեմ», - ասել է պետնախարարը:

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան

Նրա ներկայացրած առաջին վարկածի համաձայն ՝ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ եռակողմ համաձայնագրի «կողմերի ստորագրած քարտեզներով», որոնցով Խծաբերդը և Հին Թաղերը չէին մնում հայկական վերահսկողության տակ։

 «Երկրորդ վարկածի համաձայն` ադրբեջանական կողմն օգտվել է այդ տարածքում ռուս խաղաղապահների բացակայությունից և շարունակել է մարտական գործողությունները ՝ բռնազավթելով այն պատառիկը, որը մնացել էր, որը կարողացել էինք պահել պատերազմի ժամանակ», - ասաց Բեգլարյանը:

Քաղաքական գործիչը հավելեց, որ չի մասնակցել բանակցություններին և չի կարող կոնկրետ տեղեկատվություն ներկայացնել: Հետևաբար, չի կարող ասել, թե այդ վարկածներից որն է ավելի ճիշտ։

Արցախում ռուս խաղաղապահները երկար են մնալու. Արտակ Բեգլարյան

Հիշեցնենք` 2020-ի դեկտեմբերի 11-ին և 12-ին բախումներ տեղի ունեցան Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մերձակայքում, որոնք դադարեցրին  ռուս խաղաղապահները: Այս երկու բնակավայրերը նախ մտել էին ռուս խաղաղապահների վերահսկողության  գոտի, բայց որոշ ժամանակ անց անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 72 հայ զինծառայողներ գերեվարվել են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում։

Արցախի իշխանությունները նախատեսում են մի քանի ջրամբարներ կառուցել