Հայաստանը համաձայն է ընդունել Լատվիայում և Լեհաստանում ապօրինի բնակվող իր քաղաքացիներին

ՀՀ կառավարությունը համաձայն է ստորագրել Լեհաստանի ու Լատվիայի հետ ռեադմիսիայի երկկողմ արձանագրություններ` ապահովելով այդ երկրներից ՀՀ քաղաքացիների արագ ու անվտանգ վերադարձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանը խորացնում է ԵՄ երկրների հետ ռեադմիսիայի պայմանագրերը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ԵՄ երկրներից ևս երկուսի` Լեհաստանի ու Լատվիայի հետ ռեադմիսիայի համաձայնագրերը կիրարկող արձանագրություններին։

Աշխատանք առանց սահմանների. ԵԱՏՄ-ում միգրանտների համար նոր հնարավորություններ են ստեղծվում

Հիշեցնենք` ՀՀ—ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը։ Բանն  այն է, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործընթացում ԵՄ–ն կարևորվում է Հայաստանի պատրաստակամությանը` ԵՄ երկրներում ապօրինի գտնվող իր քաղաքացիների վերադարձի հարցում: Ինչ վերաբերում է ԵՄ առանձին երկրների հետ կնքվող երկկողմ համաձայնագրերին, դրանցով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր նման անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված ու արագացված կարգով վերադարձի համար:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը  ստորագրվել է  2013թ.-ի ապրիլի 19-ին և  ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Մինչ այս Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ  երկկողմ  համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական  միության անդամ  10  պետությունների  հետ:

Ռեադմիսիայի պայմանագրի շրջանակներում վերջին տարիներին արձանագրվել է ՀՀ քաղաքացիների վերադարձման վերաբերյալ հայցերի աճ:

Պուտինը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է միգրանտների ժամանակավոր կեցության ժամկետը

Այսպես. եթե 2012-2017թթ-ին ստացվել էր 1446 ռեադմիսիոն հայց` 2812 անձանց մասին, 2018 թվականին` 1030 հայց՝ 2045 անձանց մասին, իսկ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ստացվել են 803 ռեադմիսիոն հայցեր՝ 1647 անձանց մասին։

Ինչ վերաբերում է նոր կնքվող համաձայնագրերին, ապա Լատվիայի Հանրապետությունից դեռևս ռեադմիսիոն հայցեր չեն ստացվել։  Իսկ Լեհաստանից 2014-2019 թթ-ին ստացվել են 91 ռեադմիսիոն հայցեր՝ 130 անձանց վերաբերյալ։