Հայաստանում գրանցված սիբիրյան խոցը վարակի մաշկային ձևն է. Ավանեսյան

Հայաստանում գրանցվել է սիբիրյան խոցի 3 դեպք։ Վարակի տարածման աղբյուրն այս պահին դեռևս հայտնի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik.Հայաստանում գրանցված սիբիրյան խոցի վարակի 3 հաստատված դեպքերը հիվանդության մաշկային ձևն են։ Տեղեկությունն այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

126 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

«Վարակվածների առողջական վիճակը միջին ծանրության և թեթև է։ Անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանում են, բժիշկներն ամեն ինչ անում են, և բուժման կուրսը նրանց ամբողջովին կտրամադրվի»,– ասաց Ավանեսյանը։

Նա նաև հայտնեց, որ վարակվածների թիվը չի ավելացել, բայց վարակի տարածման աղբյուրն այս պահին դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք` օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց էր ախտորոշվել։ Նախնական կասկածներով վարակը տարածվել է հիվանդ անասունի մսից։