Հայաստանում 3-4 աստիճանով կշոգի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանի բարձացմանը զուգահեռ Հայաստանի մի շարք հատվածներում ու մայրաքաղաքում կարճատև անձրևներ են սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև հուլիսի 5-ը, Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նույն ժամանակահատվածում Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում 3-4 աստիճանով կշոգի. եղանակի տեսություն

Հուլիսի 1-3-ը երեկոյան ժամերին կարճատև անձրև ու ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +34-ից +36–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +20-ից +22։

Սիրում եմ քեզ աղի չափ, կամ սննդակարգ «հայկական ձևով»