ԵԱՏՄ–ն աշխատանքի որոնման կայք է գործարկել անդամ երկրների տարածքում

Որոնման համակարգը թույլ կտա ազատ աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկություն ձեռք բերել։ Թափուր տեղերի մասին տեղեկությունը զետեղված է ԵԱՏՄ անդամ պետությունների տեղեկատվական համակարգերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Աշխատանք առանց սահմանների» միասնական որոնման համակարգը, որը թույլ է տալիս տեղեկություն ստանալ թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին ԵԱՏՄ բոլոր երկրներում, կգործարկվի 2021 թվականի հուլիսի 1-ից։

ԵԱՏՄ-ում միասին կհետևեն կասկածելի արտադրանքին և անբարեխիղճ գործարարներին. ՀՀ–ն էլ է միացել

Ստեղծվող որոնողական համակարգը թույլ կտա ազատ աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկություն ստանալ։ Թափուր տեղերի մասին տեղեկությունը զետեղված է ԵԱՏՄ անդամ պետությունների` աշխատանքի տեղավորման և զբաղվածության ոլորտի տեղեկատվական համակարգերում։

Արդյունքում համակարգից օգտվողներին` աշխատանք փնտրողներին և գործատուներին, հնարավորություն կընձեռնվի ընտրել միության մեկ կամ մի քանի երկրներ, որոնց տարածքում անհրաժեշտ է աշխատանք կամ աշխատակազմ գտնել, ազգային տեղեկատվական համակարգերի նկատմամբ ունիվերսալ որոնում ձևավորել, հասանելիություն ստանալ թափուր աշխատատեղերի և ինքնակենսագրականների նկատմամբ, ինչպես նաև ինտերակտիվ փոխգործակցության հնարավորություն տրամադրել։

Աշխատանք առանց սահմանների. ԵԱՏՄ-ում միգրանտների համար նոր հնարավորություններ են ստեղծվում

Նախագիծն ուղղված է միության շրջանակում թվային գործիքների օգնությամբ աշխատաշուկայի փոխգործակցությունն ապահովելուն, ինչպես նաև ԵԱՏՄ բոլոր երկրներում աշխատատեղերի և ինքնակենսագրականների որոնման հնարավորությունների ավելացման հաշվին ազգային տեղեկատվական համակարգերի հնարավորությունների ընդլայնմանը։