Արմեն Աշոտյանին Քննչական կոմիտե են կանչել

ՀՀԿ փոխնախագահը գիշերն է վերադարձել Բելգիայից և առավոտյան իմացել, որ իրեն Քննչական կոմիտե են կանչում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։

Աշոտյանի գրառումից տեղեկանում ենք, որ նա գիշերն է վերադարձել Բրյուսելից։

«Հայաստանը», «Պատիվ ունեմն» ու «Զարթոնքը» պահանջում են անվավեր համարել ընտրությունները

«Առավոտյան ներկայացել եմ Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար «բացատրություն» տալու»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում ահազանգել է վարչական ռեսուրների օգտագործման և զինվորների ընտրական ուղղորդման մասին։ Նա գրել էր, որ արդեն իսկ տարբեր զորամասերից նման տեղեկատվություն է ստացել։

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները. խորհրդարան անցած եռյակը չի փոխվել