Ամոթ է ու անհարգալից. Քարդաշյանին քննադատել են բաց զգեստի համար, որով նա մեկնել է Վատիկան

Սոցցանցերում օգտատերերը քննադատել են ամերիկահայ աստղին սեքսուալ զգեստի համար, որը նա ընտրել է Վատիկան այցելելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Վատիկան է մեկնել բաց ու սեքսուալ զգեստով և քննադատության արժանացել սոցցանցերում։

Ինչպես հաղորդում է «Page Six»-ը, 40-ամյա աստղը Հռոմի պապի նստավայր է մեկնել սուպերմոդել Քեյթ Մոսի և նրա 18-ամյա դստեր՝ Լիլա Գրեյսի ընկերակցությամբ:

Քիմը հանրահայտ «Barragan» ապրանքանիշի սպիտակ զգեստ է հագել, որի վրա կան լայն կտրվածքներ ինչպես գոտկատեղի, այնպես էլ մեջքի հատվածում։

Երկրպագուները հեռուստաաստղի արտաքին տեսքն անհարիր են համարել Վատիկանի համար ու նրան քննադատել են Twitter-ում։

​«Մենք հասկանում ենք, որ քեզ համար խորթ են պարկեշտության կանոնները, բայց ինչու ես մարմինդ Վատիկանում ցուցադրում: Սա անհարգալից վերաբերմունք է։ Դուք արհամարհել եք Վատիկանի կանոններն ու անարգել հավատացյալների զգացմունքները»,–գրել են նրանք։

Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը

Սակայն հենց Վատիկանի համալիրում Քարդաշյանը սև երկար կաշվե վերարկուով է եղել, որն ամբողջությամբ թաքցրել է աստղի մարմնի բաց հատվածները։

Քարդաշյանի համար ցավոտ է․ Քանյե Ուեսթը նոր սիրավեպ է սկսել

Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա հեռուստաաստղը չի արձագանքել մեկնաբանություններին։ Ավելին` նա նկարվել է անկողնում, լուսանկարը հրապարակել Instagram–ի իր էջում և նշել, որ գտնվում է Հռոմում։

«Բարի լույս, Հռոմ։ Բարի երեկո, Լոս Անջելես», - գրել է նա։

Այս հրապարակման տակ հետևորդները աստղին չեն քննադատել, ընդհակառակը հիացել են նրա արտաքին տեսքով։

Քիմը վախենում է, որ չի կարողանա նոր ներդաշնակ հարաբերություններ ստեղծել այլ տղամարդու հետ