Սասուն Մկրտումյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մկրտումյանին վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Սասուն Մկրտումյանը նախկինում աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնում (ԳԹԿ):
Հիշեցնենք՝ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանն ազատվել էր աշխատանքից հունիսի 23-ին: