6 ամսով կարգելվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոց ու արգելավայր

Խիստ վերահսկողություն է իրականացվելու նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականը կատարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. 6-ամսյա կտրվածքով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Աշխարհը տաքանում է. նախարարը չի բացառում, որ Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն ոռոգման համար

«Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայմանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման հանգամանքը՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 6-ամսյա կտրվածքով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Իրականացվելու է խիստ վերահսկողություն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի և մի շարք այլ գերատեսչությունների ու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ։

Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը