Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի քաղաքացին

Մշտական ներկայացուցիչների փոփոխումը նորմալ և կայացած պրակտիկա է համարվում։ Նոր ներկայացուցիչը ՀՀ քաղաքացի է, աշխատում է ԱՄՀ–ում 2008 թվականից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) փոխարինել է Ուկրաինայում իր   մշտական ներկայացուցչին ռոտացիայի կարգով, հունիսի 28-ից այդ պաշտոնը զբաղեցնում է ՀՀ քաղաքացի Վահրամ Ստեփանյանը, ասվում է հիմնադրամի ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

«Կապիտալիստները և պացիենտները». ինչպես է Հայաստանի ֆիննախն ավելացնելու հարկերը

«Արժույթի միջազգային հիմնադրամը Վահրամ Ստեփանյանին նշանակել է Ուկրաինայում իր մշտական ներկայացուցիչ։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Յոսթ Լյունգմանին։ Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցչության հաղորդման համաձայն, պարոն Ստեփանյանը անցել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը սույն թվականի հունիսի 28-ին։ Պարոն Լյունգմանը` 4 տարի Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելուց հետո, վերադառնում է ԱՄՀ գլխամաս», – ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մշտական ներկայացուցիչներին փոփոխելը ԱՄՀ անձնակազմի ռոտացիայի կայացած պրակտիկա է։ Մշտական ներկայացուցիչը ՀՀ քաղաքացի է, աշխատում է ԱՄՀ–ում 2008 թվականից։