Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել. տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի շինությունները։ Քաղաքային իշխանությունը տեսանյութ է հրապարակել։
Sputnik

Հունիսի 29-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր Նորք վարչական շրջանում: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Քաղաքապետը նշել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի։

Քանդում են նաև Էրեբունու և Նոր Նորքի ապօրինի շինությունները. լուսանկարներ