ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ երկու համայնքներում էլ կենդանիների շրջանում է սիբիրյան խոց հայտնաբերվել, ինչի առնչությամբ էլ կատարվել է նմուշառում 7 բնակչից։
«Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերեր են, երրորդը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաև Վանևան բնակավայրից և արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Բակային համայցերը շարունակվում են:
Հիշեցնենք, որ սիբիրյան խոցն, ի դեպ, մանրէային ծագման վարակիչ հիվանդություն է։ Մարդիկ վարակվում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից։ Մարդը մարդուն չի կարող վարակը փոխանցել։ Հիվանդության հարուցիչները մարդու օրգանիզմ են ներթափանցում մաշկի ամբողջականության խախտման դեպքում, օրինակ, երբ կա քերծվածք և մարդը կենդանու մսեղիքի հետ գործ ունի։ Բացի այդ, վարակը մարդու օրգանիզմ կարող է թափանցել հիվանդ կենդանու միսն ուտելով։
80 000 պատվաստումները ցույց տվեցին վախի մթնոլորտի սնանկությունը. Փաշինյան