Բիչախչյանը Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը քվեարկության արդյունքում 71 միավոր է հավաքել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Հավաքելով 71 միավոր՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

46 միավորով երկրորդ հորիզոնականում է նախորդ մրցաշրջանում «Նոայի», իսկ այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է ավարտված մրցաշրջանում «Ուրարտուն» և «Ալաշկերտը» գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը:

Շատ ուրախ եմ, որ ևս 1 տարի ներկայացնելու եմ այս հրաշալի երկիրը. Կապառոսը` պայմանագրի մասին