Արցախում Կարմիր խաչի ֆինանսավորման բյուջեն 4-5 անգամ ավելացվել է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը նշել է, որ եթե անհրաժեշտություն լինի և հնարավորություն ընձեռվի, ապա կազմակերպությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակի մեծացնել իր ներկայությունը Արցախում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ֆինանսավորման բյուջեն այս պահին մոտ 4-5 անգամ ավելի է, քան նախորդ 27 տարիների ընթացքում։

Տեղեկությունը «Իզվեստիա» թերթին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը։

Կարմիր խաչի գլխավոր տնօրենը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը

«Անցյալում մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ այժմ մոտ 50 մլն դոլար, բացի այդ մենք զգալի ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում», - հայտնել է Մաուրերը:

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ն օգնում է տեղահանվածներին, այն մարդկանց, ովքեր վերադառնում են Արցախ։

Մաուրերը շեշտել է, որ ԿԽՄԿ-ի համար ոչ պակաս կարևոր է նաև պատերազմի ընթացքում ձերբակալվածներին այցելելն ու նրանց մասին տեղեկատվությունը հարազատներին փոխանցելը։

Ինչպես հայտնել Է Մաուրերը, եթե անհրաժեշտություն առաջանա և հնարավորություն ընձեռվի, ապա ԿԽՄԿ-ն, հավանաբար, կշարունակի ավելացնել իր ներկայությունը Ղարաբաղում, բայց ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար:

Կարմիր խաչի նախագահը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին