Արթիկում երիտասարդ կինն իր 10-ամյա դստերը դրդել է գողության

Կինը ոստիկանությունում պատմել է, որ դստերը սովորեցրել է, թե ինչպես պետք է գումարը գողանա, ապա դուրս է եկել ու սպասել նրան։
Sputnik

Ոստիկանությունը տարօրինակ մի դեպք է բացահայտել` երիտասարդ կինն իր 10-ամյա դստերը դրդել է, որ նա գողություն ունի։ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել մի հանրախանութի փոխտնօրենը, որի խոսքով` ժամեր առաջ հանրախանութի դրամարկղից գողացել էին մոտ 400 000 դրամ:

Մտել է «Դալմա գարդեն մոլ» ու տարբեր խանութներից գողություն կատարել

Ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Արթիկի 32-ամյա մի բնակչուհու: Նա խոստովանել ու պատմել է, որ հանրախանութում նկատելով, որ դրամարկղի դարակը բաց է, իր 10-ամյա դստերն ուղղորդել էր գողության:

Բացատրելով, թե ինչ պետք է անի, կինը խանութից դուրս էր եկել ու սպասել, աղջնակն էլ այդ ընթացքում դրամարկղից գողացել էր մոտ 70 000 դրամ ու միացել մորը: Մայրը ներկայացրել է գումարի մի մասը:

Ոստիկանությունից հայտնում են նաև, որ հանրախանութի աշխատակիցներն էլ պետք է պարզեն, թե 70 000-ի գողությունից հետո դրամարկղի պակասորդը ինչպես է կազմել մոտ 400 000 դրամ: