ՌԱԴԻՈ

Սերժ Սարգսյանի հետ էլ եմ հանդիպել. Սաղաթելյանը` հետընտրական հանդիպումների մասին

Իշխան Սաղաթելյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հետ հանդիպման շուրջ ծավալված տեղեկությունները, նշել, որ հետընտրական շրջանում հանդիպումներ են եղել նաև Սերժ Սարգսյանի և այլ գործիչների հետ։
Sputnik
Սերժ Սարգսյանի հետ էլ եմ հանդիպել. Սաղաթելյանը` հետընտրական հանդիպումների մասին

Ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հետընտրական փուլում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ցուցակի 2-րդ տեղում ընդգրկված Իշխան Սաղաթելյանը շարունակում է հանդիպումները տարբեր քաղաքական գործիչների, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սաղաթելյանը։

«Խուլիգանական աստիճանի բռնություն». Հայաստան» դաշինքն աջակցելու է բոլոր համայնքապետներին

«Տարբեր գործիչների, կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներ ունեցել եմ, ունենալու եմ, քննարկել և քննարկելու ենք երկրում ստեղծված իրավիճակը։ Ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի հետ էլ եմ հանդիպել, այլ գործիչների հետ էլ եմ հանդիպել»,- ասաց նա։ 

Սաղաթելյանը չհերքեց, որ հունիսի 27-ին հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանի հետ։ Սաղաթելյանի խոսքով`քաղաքական հարցեր չեն քննարկել։

«Կիրակնօրյա հանդիպում է եղել` առանց քաղաքական օրակարգի։ Սա Վանեցյանի հետ առաջին  հանդիպումը չէր»,- նշեց նա։

Նշենք՝ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Սևանի հյուրանոցներից մեկում, որն, ըստ մամուլի, պատկանում է «Հայաստան» դաշինքի երկրորդ համար, դաշնակցական Իշխան Սաղաթելյանին, կայացել է վերջինիս հանդիպումը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի հետ:

Վերլուծելու են սխալները. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը համագումար կանցկացնի

Ըստ լրատվամիջոցոցների` Վանեցյանը Իշխան Սաղաթելյանին իբր առաջարկել է միանալ իրենց թիմին, քանի որ «Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված թիմը ոչ մի հեռանկար չունի»։