Բեյրութում ցույցի ժամանակ ծեծել են Sputnik-ի թղթակցին. տեսանյութ

Լրագրողի խոսքով` նկարահանումը սկսելուց առաջ ինքը խոսել է «Ֆաթխի» ներկայացուցչի հետ, որին ասել է, որ մտադիր է նկարահանել իրադարձությունները։
Sputnik

Ռուսական Sputnik գործակալության թղթակից Աբեդա Ալ-Բայը ծեծի է ենթարկվել Լիբանանի մայրաքաղաքում պաղեստինյան «Ֆաթխ» շարժման կողմնակիցների և նրանց հակառակորդների ցույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողը Պաղեստինի դեսպանատան մոտ նկարահանում էր պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի կողմնակիցների և նրանց հակառակորդների (բողոքում էին ակտիվիստ Նիզար Բաննաթի մահվան պատճառով) ցույցը։ Բաննաթին Բեյրութում ձերբակալել էին Պաղեստինի անվտանգության ծառայությունները։

Թղթակիցը սկսել է տեսանկարահանել, թե ինչպես են մի խումբ մարդիկ ծեծում մի երիտասարդի, երբ հետևի ֆոնին լսվել է. «Ո՞ւմ համար ես նկարում»:

Ադրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին

«Հարձակվողները փորձում էին խլել ֆոտոխցիկը, ես այն ինձնով փակեցի, և հարվածներ տեղացին գլխիս ու մարմնիս։ Հիմա ինձ նորմալ եմ զգում։ Վնասել են աչքս և ձեռքս»,-կատարվածի մասին պատմել է Ալ-Բայը։

Լրագրողի խոսքով` նկարահանումը սկսելուց առաջ ինքը խոսել է «Ֆաթխի» ներկայացուցչի հետ, որին ասել է, որ մտադիր է նկարահանել իրադարձությունները։ Շարժման ներկայացուցչի կողմից առարկություններ չեն եղել։

Դատապարտեք Ադրբեջանի քայլերը. հայ երիտասարդներն ակցիա են արել Բեյրութում