Արցախում ռուս սակրավորները շարունակում են վտանգավոր իրերի ոչնչացումը

2020թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից Ղարաբաղում ընդհանուր առմամբ մաքրվել է 2148 հեկտար տարածք, ավելի քան 657 կմ ճանապարհ, սակրավորների կողմից կատարվել է 1892 շենքերի ստուգում։
Sputnik

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է պայթունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Լաչինի միջանցքով օրական անցնում է մոտ 100 մեքենա. ռուս խաղաղապահները վերահսկում են շարժը

Ռուս զինծառայողները ոչնչացնում են օրական մոտ 30 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:

Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել է Մարտունու շրջանի ականազերծման ժամանակ։

2020թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից Ղարաբաղում ընդհանուր առմամբ մաքրվել է 2148 հեկտար տարածք, ավելի քան 657 կմ ճանապարհ, սակրավորների կողմից կատարվել է 1892 շենքերի ստուգում։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են