ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուները բնակարանի գնման վկայագրեր կստանան։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Սա վերաբերում է երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս։
Վկայագրերը կտրամադրվեն՝ ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության և հետևյալ առաջնահերթությամբ.
ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,
բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր
գ) Երևան քաղաք:
Զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են. ՊՆ
Սահմանվել է նա ՀՀ մարզերի հերթականությունը.
1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երևան քաղաք:
«Ելնելով սահմանված առաջնահերթությունից` առաջարկվում է Կոտայքի մարզում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ս.թ հուլիսի 6-ից հուլիսի 20-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- զորացրման հրամանի լուսապատճենը,
- շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
- ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
- անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
- շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
- տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
- տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարջ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Փաստաթղթերը ներկայացնելիս պարտադիր է դիմակ կրելը։
Սև լճի շրջանում թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման մասին խոսք չի գնում. ՊՆ
Այն զինթոշակառուները, ովքեր չեն կարող փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել փոստով՝ հետևյալ հասցեով` ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41):